Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 19

:
Armenian - NEA
1 Դրանից հետո մեռավ ամովնացիների Նաաս արքան, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Անանը։
2 Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպես որ նրա հայրն իմ նկատմամբ բարի եղավ»։ Եվ Դավիթը դեսպաններ ուղարկեց, որ մխիթարեն նրան հոր համար։ Դավթի ծառաները եկան ամովնացիների երկիրը, որ մխիթարեն Անանին։
3 Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։
4 Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
5 Եկան ու Դավթին պատմեցին այդ մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, և քանի որ նրանք խիստ անարգված էին, արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա կվերադառնաք»։
6 Երբ Անանը և ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և նրա ժողովրդին, հազար տաղանդ արծաթ ուղարկեցին և իրենց համար Վերին Միջագետքի Մաաքայից և Սուբայի ասորիներից մարտակառքեր ու հեծյալներ վարձեցին։
7 Նրանք վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի զորքը, նրա արքայի ղեկավարությամբ, որ եկան և բանակ դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամովնացիներն էլ հավաքվեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։
8 Երբ Դավիթը լսեց, ուղարկեց Հովաբին ու քաջերի գունդը։
9 Ամովնացիները դուրս եկան և պատերազմի ճակատ կազմեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին բանակեցին։
10 Երբ Հովաբը տեսավ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դեմ թե՛ առջևից, թե՛ հետևից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայելացիներին և նրանց դասավորեց ասորիների դիմաց,
11 իսկ զորքի մնացած մասը հանձնեց իր եղբայր Աբեսսային և շարեց ամովնացիների դիմաց։
12 Նա ասաց. «Եթե ասորիները մեր նկատմամբ գերակշռություն ունենան, դու մեզ օգնության կհասնես, իսկ եթե ամովնացիները քո նկատմամբ գերակշռություն ունենան, օգնության կհասնեմ քեզ։
13 Քաջասի՛րտ եղիր և թող զորանանք հանուն մեր ժողովրդի և մեր Աստծու քաղաքների։ Տերը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թվում»։
14 Հովաբն իր հետ եղած զորքով ասորիների դեմ պատերազմի ելավ, և նրանք փախուստի դիմեցին նրանից։
15 Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի և նրա եղբայր Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Հովաբը եկավ Երուսաղեմ։
16 Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները հաղթեցին իրենց, պատգամավորներ ուղարկեցին և պատերազմի հանեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին։ Ադրաազարի զորքի հրամանատար Սովփաքն էր նրանց առաջնորդում։
17 Երբ Դավթին պատմեցին այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ նրանց վրա և ճակատ կազմեց նրանց դեմ։ Նա իր զորքը շարեց ասորիների դիմաց, և նրանք պատերազմեցին նրա դեմ։
18 Ասորիները փախան Դավթի առջևից։ Դավիթն ասորիներից յոթ հազար մարտակառքի հեծյալներ ու քառասուն հազար հետևակ կոտորեց և սպանեց զորքի հրամանատար Սովփաքին։
19 Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ պարտվեցին Իսրայելից, Դավթի հետ հաշտություն կնքեցին և նրա իշխանության տակ մտան։ Ասորիներն այլևս չփորձեցին օգնել ամովնացիներին։